ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Հաղթած թշվառականը

Հաղթած թշվառականը
09.05.2025 | 16:26

Էնքան ամոթ էր, էնքան նվաստացնող, ստորացնող ու պատվազրկող...

Հաղթանակի շքերթին հպարտ ու հաղթական քայլում էր դարչնագույն ժանտախտը հաղթած զորամիավորումների խորհրդանշականը` նրանց մեջ ադրբեջանականը` կուրծքները տնկած, հպարտ ու հաղթական, գլուխները բարձր, լայն քայլքով, երբ Մեծ պատերազմում հայ զինվորների ներդրման համեմատ նրանց քաջությունն ու խիզախումը անհամեմատելի էր`չնչին ու աննշան։

Կարմիր հրապարակում Հայոց բանակի ուրվականն անգամ բացակայում էր, բացակայում էր Հայոց եռագույնը, Հայոց ուժն ու ոգին, ասես ոչ եղել էր, ոչ էլ պիտի լիներ։

Ներկա միայն ոչնչությունն էր, ստորաքարշը, ազգի տարբերանշանը` խեղճ ու ողորմելի, ադրբեջանական բազարչու կեպիի ներքո, վիզը ծռած, Լուկաշենկոյի թևի տակ, եթիմ, կծկված...

Եվ ո՞վ է նա` ֆրանսիական Գավրո՞շ, թե՞ հայկական Գիքոր... նույնքան աննշան, նույնքան խեղճ, նույնքան անտեր ու թշվառական` որքան հենց ինքն է:

Բայց ինչու՞ էր գնացել` այդ տեսքով և այդ մասնակցությամբ` ինչի՞ համար, երբ իր ներկայությունը, սոսկ, Հաղթանակի բացակայություն էր, նվաստացում, գետնին ընկած ստորացում, այն էլ մի մի հին երկրի, որը երբեմնի վեհագույնն էր հյուսիսային ազգերի մեջ...

Գնացել ես՝ խաղա իրենց խաղը, եթե ոչ՝ ուրիշի դաշտում ինչու՞ ես ուրիշ խաղեր խաղում:

Ո՜ տայր ինձ զծուխն ծխանի...

Տեր, մեզ տալու ուրիշ բան չունեի՞ր...

Ախր, էս թշվառականին մեզ ո՞վ տվեց...

09.05.2025թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 1390

Մեկնաբանություններ